Հանրագիտարան

Արաց

Արացը Հայկ Աղեղնավորի ուստրերից է եղել:

Ըստ առասպելների, նրա յոթնածալ խարտյաշ գանգուրները մի քանի հրասախի վրա հալեցնում էին ձյունն ու սառույցը, ցուրտն ու սառնամանիքը դարձնում հաճելի եղանակ: Հայոց աշխարհի ամենադժվարանցնելի կողմերում նա էր մարդկանց ուղեկցում և առաջնորդում:

Ըստ Գրիգոր Տաթևացու՝ Արացը առաջացել է  արանք-տղամարդիկ բառից, նկատի ունենալով, որ լեռնային ճանապարհները ձմեռը կարող են անցել միայն տղամարդիկ: Ըստ Էդ.Աղայանի՝ արք-ը այր ձևի հոգնակին է, և արաց-ը նույնպես ստուգաբանվում է իբրև արուների ամիս:

Սակայն կարծիքներ կան նաև, որ արաց-ը ծագել  արև բառից՝ ար  արիական տարր + ա ձայնավոր՝ Արևի՝ արա հին անվանումից: 
 
Արևի հայոց աստված Միհրի ծննդյան՝ Արևագալի հետ Հունվար ամսանունը կապված է հետևյալ կերպ. Հռոմեական կայսրությունում տարվա սկիզբը հունվարի 1-ից հաշվարկվել է Հուլիոս Կեսարի կողմից այս թվարկությունից 46 տարի առաջ, երբ  միհրականությունը մեծ տարածում ուներ, իսկ Արևագալի օրերը տոնվելով մեծ շուքով՝ ձեռք էին բերում նոր տարվա իմաստ: Հունվար կոչվել է լույսի և արևի լատինական աստված Յանուսի անվամբ: Լատիներեն «յանուա» նշանակում է  դուռ՝ խորհրդանշելով երկնային դռները, որոնք, բացվելով,. թույլ են տալիս, որ  Արևի լույսն ու ջերմությունը հասնեն Երկիր:  Տեսակետ կա, որ դա արևապաշտ հայերի մոտ գոյություն ունեցող «Մհերի դուռ» բառակապակցության ուղղակի թարգմանությունն է:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: