Հանրագիտարան

Հայաստանի Ազգային Պարալիմպիկ կոմիտե

Հայաստանի Ազգային Պարալիմպիկ կոմիտեն հիմնադրվել է 1994թ. եւ հիմնադրման օրվանից զբաղվում է ազգային հաշմանդամային սպորտի զարգացմամբ:

1994 թվականից ի վեր հայ մարզիկները մասնակցում են աշխարհի, Եվրոպայի առաջնությունների եւ Ամառային ու Ձմեռային Պարալիմպիկ խաղերի: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ 1996 թ. հայ հաշմանդամ մարզիկները մասնակցեցին Ատլանտայի Պարալիմպիկ Խաղերին: Նրանք Հայաստանը ներկայացրեցին երկու մարզաձեւով՝ առագաստանավային սպորտ եւ ծանրամարտ: Ատլանտայի Պարալիմպիկ խաղերին հաջորդեցին 1998թ. Նագանոյի Ձմեռային Պարալիմպիկ խաղերը, 2000թ. Սիդնեյի Ամառային Պարալիմպիկ խաղերը եւ 2002 թ. Սոլթ Լեյք Սիթիի Ձմեռային Պարալիմպիկ խաղերը: 2004թ. սեպտեմբերի 17-28-ը հայ հաշմանդամ մարզիկները մասնակցեցին Աթենքի Ամառային Պարալիմպիկ խաղերին եւ Հայաստանը ներկայացրեցին չորս մարզաձեւով՝ լող, թեթեւ ատլետիկա, ծանրամարտ եւ նետաձգություն:

2012թ Լոնդոնյան խաղերին Հայաստանը ներկայացրել են երկու մարզիկ. ծանրորդ Գրետա Վարդանյանը և լողորդ Մարգարիտա Հովակիմյանը:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: