Հանրագիտարան

Արա Գեղեցիկ

Արա Գեղեցիկ, մեռնող և հարություն առնող աստվածություն հայ դիցաբանության մեջ։

Համանման է Թամմուզի և Ադոնիսի պաշտանմունքի, արգասավորության, ռազմի և ջրի պաշտամունքի հիմնական գծերը։ Արայի պաշտամունքի վերջին և զարգացած փուլը տեղ է գտել «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելում։ Արային նվիրված է տոնախմբությունները կատարվում էին գարնանը և կապված էին բնության զարթոնքի հետ։ Արայի պաշտամունքի լայն տարածվածության մասին են վկայում Արագած, Արայի լեռ, Արայի գյուղ և բազմաթիվ այլ տեղանուններ։ Արային էր նվիրված հայոց հեթանոսական տոմարի վեցերորդ ամիսը, որը կոչվում էր Արաց։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: