Հանրագիտարան

Գաբրիել Սունդուկյանը Թիֆլիսից աքսորվել է Դերբենդ

Գաբրիել Մկրտումի Սունդուկյանը ծնվել է 1825 թվականի հունիսի 29-ին Թիֆլիսում`   առևտրականի ընտանիքում: Սունդուկյանը սկզբնական կրթությունն ստացել է հայագետ Հ.Շահան-Ջրպետյանի դպրոցում, սովորել գրաբար, աշխարհաբար, ֆրանսերեն, լատիներեն, իտալերեն։ 1838-40թթ. ուսանել է Արզանյանների պանսիոնում, 1840-46թթ.՝ Թիֆլիսի ռուսական գիմնազիայում։
1846–ին ընդունվել է Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի արևելյան բաժինը։ Այդ տարիներին ավելի է խորացել Սունդուկյանի սերն ու հետաքրքրությունը ռուս և համաշխարհային գրականության նկատմամբ։ Պետերբուրգի թատրոնները Սունդուկյանի համար եղել են այն դպրոցը, որտեղ ձևավորվել է նրա թատերական ճաշակը։ 
 
Համալսարանն ավարտելիս նա պաշտպանել է «Թռուցիկ հայացք պարսկական տաղաչափության բնույթի վրա» թեմայով թեկնածուական դիսերտացիա։ Կարճ ժամանակ պաշտոնավարել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ 1853-58թթ. ապրել և աշխատել է Դերբենդում։ 1858–ի սեպտեմբերի վերջին վերադարձել է Թիֆլիս, պաշտոնավարել Կովկասի երկաթուղային վարչությունում։ Մահացել է 1912 թվականի մարտի 14-ին Թիֆլիսում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: