Հանրագիտարան

Արևելյան Վրաստանը միացվեց Ռուսաստանին

19-րդ դարի սկզբին տեղի ունեցան այնպիսի իրադարձություններ, որոնք բախտորոշ դարձան Անդրկովկասի ժողովուրդների, հատկապես`   հայերի համար:
Անդրկովկասում հաստատվելու համար Ռուսաստանը դիմեց բավական վճռական քայլերի, որոնք հանգեցրին Պարսկաստանի և Թուրքիայի հետ մի շարք պատերազմների: Հայերն ամենագործուն աջակցություն էին ցույց տալիս ռուսներին, որպեսզի ազատվեն պարսկաթուրքական դաժան լծից:
 
Ռուսաստանն Անդրկովկասում հաստատվելու իր գլխավոր հենարաններից մեկն էր համարում հայ բնակչությանը, քանի որ գրեթե մեկ դար հայերն իրենց ազատագրության հույսը կապում էին ռուսական բանակների առաջխաղացման հետ՝ մտածելով, որ Ռուսաստանի օգնությամբ կվերականգնեն հայոց պետականությունը:
 
Ցարական իշխանությունները փորձում էին հայերի մոտ վառ պահել այդ հույսերը, սակայն խուսափում էին որևէ խոստում տալուց, քանի որ մտադիր չէին ռուս զինվորների արյունով նվաճված տարածքներում պետություն ստեղծել հայերի համար:
 
1801թ. Արևելյան Վրաստանը միացվեց Ռուսաստանին: Դրանով Ռուսաստանի տիրապետության տակ անցան նաև մի շարք հայկական շրջաններ`   Լոռին, Փամբակը, Ղազախը, Շամշադինը: Չնայած Վրաստանը միացվեց խաղաղ ճանապարհով, սակայն դա չափազանց սրեց իրադրությունը երկրամասում: Ռուսաստանը ստիպված էր ավելի քան քառորդ դար պայքարել ամբողջ Անդրկովկասը գրավելու համար:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: