Հանրագիտարան

Ալեք Ջեֆրիզը բացահայտել է ԴՆԹ-ի եզակիությունը

Յուրաքանչյուր մարդու ԴՆԹ-ն, ինչպես մատնահետքը, եզակի է: Գենետիկայի ուսումնասիրությամբ զբաղվող բրիտանացի Ալեք Ջեֆրիզը, ռենտգեն նկարներին նայելով, նկատել է, որ ԴՆԹ-ի շղթաները տարբերվում են միմյանցից: Ջեֆրիզը դրանք անվանել է «գենետիկական մատնահետքեր»: Դրանց միջոցով կարելի է որոշել հարազատական կապը, ապացուցել հանցագործությանը մասնակից լինելու փաստը կամ հակառակը`   օգնել մարդկանց ազատվելու պատասխանատվությունից, եթե դատական սխալ է արվել:
Ջեֆրիզն առաջարկել է Բրիտանիայի բոլոր քաղաքացիների ԴՆԹ-ն մտցնել գենետիկ տվյալների բազա, որը կօգնի ոստիկանության աշխատանքներին:
 
Ըստ Ջեֆրիզի`   բազայում պետք է պահել այն նվազագույն տվյալները, որոնք անհրաժեշտ են մարդու նույնականացման համար, իսկ օրինակները պետք է ոչնչացնել, որպեսզի դատաբժշկական փորձագետները չկարողանան գեներից տեղեկություն ստանալ ազգության, աչքերի և մազի գույնի մասին:
 
Այդպիսով, ոստիկանությունը, եթե կասկածյալ չունի, նախ պետք է ապացուցի, որ հանցագործության վայրում հայտնաբերած ԴՆԹ-ն համընկնում է բազային տվյալների հետ, ապա միայն տեղեկություն ստանա մարդու մասին:
 
Նկատենք՝ հազարավոր մարդկանց ԴՆԹ-ներ օգնել են ապացուցել կամ հերքել հարազատական կապի առկայությունը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: