Հանրագիտարան

Տեղի ունեցավ Հայաստանի արհմիությունների առաջին համագումարի բացումը

Հայաստանի արհմիությունների առաջին համագումարը տեղի է ունեցել 1921թ.-ի օգոստոսի 22-ին:

Արհմիությունների հիմնական խնդիրներն են եղել սոցիալիստական մրցության ծավալման միջոցով հանրապետության ժողովրդական տնտեսության պլանների կատարման համար աշխատավորների մոբիլիզացումը, աշխատավորության շահերի պաշտպանությունը, նրանց սոցիալական ապահովագրության, բուժման և թոշակավորման կարգավորումը:

 

Արհմիությունները մասնակցում էին տնտեսական և սոցիալական զարգացման պետական պլանների մշակմանն ու իրականացմանը, կազմակերպում էին սոցիալիստական մրցություն: Հսկողություն և վերահսկողություն էին իրականացնում աշխատանքային օրենսդրության և աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման նկատմամբ:

 

Արհմիությունները վերահսկում էին բանվորների ու ծառայողների բնակարանային, կենցաղային սպասարկումը, կառավարում էին սոցիալական ապահովագրությունը, առողջարանները, հանգստյան տները, կուլտուր-լուսավորական, տուրիստական, մարզական հիմնարկները, մանկական ճամբարները:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: