Հանրագիտարան

Տեղի է ունեցել Դերջանի ճակատամարտը:

15-րդ դ. առաջին կեսին Հայաստանը գտնվում էր թուրքմենական քոչվոր կարակոյունլուղ ցեղերի տիրապետության տակ: 1468թ. թուրքմենական քոչվոր ակկոյունլու ցեղերը պարտության մատնեցին նրանց և նվաճեցին Հայաստանի ողջ տարածքը:
Թե՛ կարա-կոյունլուների, թե՛ ակ-կոյունլուների տիրապետությունը կատարյալ խավարի դարաշրջան էր Հայաստանի համար, և, այնուհանդերձ, Հայաստանին սպասվում էր առավել թշվառ մի ժամանակաշրջան, երբ թուրք-օսմանցիները և Սեֆյանները կջախջախեին ակ-կոյունլուներին և պատերազմներ կսկսեին միմյանց միջև:
 
Օսմանյան սուլթան Մեհմեդ 2-րդ Ֆաթիհը 1473թ.-ի օգոստոսին Դերջանի մոտ տեղի ունեցած վճռական ճակատամարտում ծանր պարտության մատնեց ակ-կոյունլու թուրքմենների սուլթան Ուզուն Հասանին (1453 - 1477): Դերջանի ճակատամարտի անմիջական հետևանքն էր Մեծ Հայքի հյուսիսարևմտյան մասի (Էրզրում, Կամախ, Դերջան, Բաբերդ) միացումը Օսմանյան Թուրքիային:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: