Հանրագիտարան

Ինոկենտի Սմոկտունովսկի

Ծնվել է 1925թ. մարտի 28-ին: Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին, գերի է ընկել և փախել: Սովորել է Կրասնոյարսկի Պուշկինի անվան դրամատիկական թատրոնի ստուդիայում: Ավելի ուշ խաղացել է Նորիլսկի երկրորդ Անդրբևեռային թատրոնում, այնուհետև Մախաչկալայի և Ստալինգրադի թատրոններում:
1954թ. մեկնում է Մոսկվա, որտեղ ընդգրկվում է «Մոսֆիլմ» կինոստուդիայի դերասանական կազմում: Առաջին երկու դրվագային դերերից հետո նրան նկատում է ռեժիսոր Գ. Տովստոնոգովը և նրան հրավիրում է Լենինգրադի Մեծ դրամատիկական թատրոնում իշխան Միշկինի դերաակատարման համար:
 
Նկարահանվել է «Չուղարկված նամակ», «Մոցարտը և Սալիերին», «Մեկ տարվա ութ օրը» և այլ կինոնկարների գլխավոր դերերում: Սմոկտունովսկու կարիերայի գագաթնակետն է դառնում հայտնի սովետական ռեժիսոր Կոզինցևի նկարահանած «Համլետ» կինոնկարում նրա կերտած Համլետի կերպարը:
 
Կատակերգական ունակությունները բացահայտվում են «Զգուշացիր ավտոմեքենայից» կինոնկարում, որտեղ փայլուն կերպով մարմնավորում է Դետչկինի կերպարը: Հայտնի դերասանը մահացել է 1994թ.-ի օգոստոսի 3-ին:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: