Հանրագիտարան

Լուի դը Ֆյունես

Ֆրանսիացի դերասան Լուի դը Ֆյունես դը Գալարսան ծնվել է Կուրբեվուայում (Ֆրանսիա) 1914թ. հուլիսի 31-ին: Նրա ծնողներն արմատներով Սևիլիայից էին: Նրա հայրը`   Կարլոս Լուի դը Ֆյունես դը Գալարսան, Իսպանիայում փաստաբան էր աշխատում, իսկ Ֆրանսիա տեղափոխվելուց հետո դառնում է ալմաստ մշակող: Նրա մայրն ուներ իսպանական և պորտուգալական ծագում:
Մանուկ հասակում Լուի դը Ֆյունեսն իր ընկերներին հայտնի էր որպես «Ֆյուֆյու»: Նա խոսում էր ֆրանսերեն, իսպաներեն և անգլերեն: Երիտասարդ ժամանակ զբաղվում էր նկարչությամբ և դաշնամուր էր նվագում:
 
Հիմնականում քիչ վարձատրվող աշխատանքներ էր կատարում, որոնցից նրան հաճախ ազատում էին: Աշխատել է նաև որպես դաշնակահար`   հիմանականում ջազ ոճի երգեր նվագելով Պիգալում: 1936թ. Լուի դը Ֆյունեսն ամուսնանում է Ժերմեն Լուիզ Էլոդի Քարոյերի հետ: Ամուսնությունից ծնվում է մի որդի`   Դանիելը: 1942թ.-ի վերջում նրանք ամուսնալուծվում են:
 
Պատերազմի ավարտից հետո դը Ֆյունեսն իրեն փորձում է կինոյի ոլորտում: Մինչ այդ Լուի դը Ֆյունեսը սովորում էր Ռենե Սիմոնի դրամատիկական կուրսերում: 1945թ.-ին նա նկարահանվում է «Բարբիզոնյան գայթակղություն» ֆիլմում, որի ռեժիսորը Պան Ստելին էր: Փառքի հասնելու համար, սակայն, նա դեռ շատ երկար ճանապարհ պետք է անցներ:
 
1958թ. Լուի դը Ֆյունեսը ռեժիսոր Իվ Ռոբերի «Բռնված չէ, գող չէ» ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսին`   որսագող Բոլերոյին: Այս ֆիլմը նրան մեծ ճանաչում է բերում: Ֆիլմի լույս տեսնելուց հետո արտասահմանում նրան անվանում էին «Դոնալդ Դաք»: 1960-ական թթ. Լուի դը Ֆյունեսը մեծ ժողովրդականություն էր վայելում:
 
Նա տարեկան նկարահանվում էր երեք-չորս ֆիլմում: Այդ տարիներին նա նկարահանվում է Անդրե Յունեբելի «Ֆանտոմաս» եռագրությունում: Ռեժիսորը հենց սկզբից ծրագրել էր նկարահանել Ֆանտոմասի մասին պատմող տասը ֆիլմ, բայց քանի որ ֆիլմն այնքան էլ ընդունված չէր, նա սահմանափակվում է ընդամենը երեք ֆիլմով: Ֆիլմերից վերջինը «Ֆանտոմասն ընդդեմ Սքոտլանդ Յարդի»-ն էր:
 
1970թթ. Լուի դը Ֆյունեսը շարունակում էր համարվել Ֆրանսիայի ամենասիրելի ու ամենահայտնի դերասաններից մեկը: Նա ակտիվորեն նկարահանվում էր տարբեր ֆիլմերում: 1973թ.-ի մարտի 15-ին պարգևատրվում է Ֆրանասիայի ամենաբարձր պարգևով`   Պատվո լեգիոնի շքանշանով:
 
1975թ. Լուի դը Ֆյունեսը միանգամից երկու ինֆարկտ է տանում: Բժիշկների պնդմամբ դերասանը հեռանում է կինոյից և տեղափոխվում Նանտից ոչ հեռու գտնվող 17-րդ դարի իր առանձնատունը: Այնտեղ էլ դերասանը տարվում է վարդեր աճեցնելով: Ըստ որում`   «Մեյան» ֆիրմայի աճեցրած վարդի տեսակներից մեկը կոչվել է Լուի դը Ֆյունես ի պատիվ մեծ դերասանի:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: