Հանրագիտարան

Ռուսական զորքերը գրավեցին Ախալքալաքը

Ռուս-պարսկական հաշտության պայմանագրից շատ չանցած՝ սկսվեց ռուս-թուրքական պատերազմը, որն ընթանում էր երկու ռազմաճակատներում՝ Բալկաններում և Կովկասում:
Հունիս ամսին ռուսական բանակը Պասկևիչի գլխավորությամբ Գյումրիի մոտ անցավ Ախուրյան գետը և շարժվեց դեպի Կարս: Ճանապարհին զորքը հանդիպում էր ամայացած գյուղերի: Թուրքերը հայ բնակիչներին քշում էին երկրի խորքերը:
 
Հակառակորդը մեծ ուժեր էր կուտակել Կարսի անառիկ համարվող բերդում: Երեք օր ու գիշեր կատաղի մարտեր էին մղվում բերդի պարիսպների մոտ: Ի վերջո, ռուսներին հաջողվեց գրոհով վերցնել ռազմական կարևոր նշանակություն ունեցող Կարսի բերդը:
 
Ռուսների ձեռքն անցավ մեծաքանակ ռազմամթերք, գերիների թիվն անցնում էր 1300-ը: 1828թ. հուլիսի 23-ին զորքերը գրավում են Ախալքալաքը, Ախալցխան, Արդահանը: Ռուսական մի այլ զորամաս գեներալ Ճավճավաձեի գլխավորությամբ գրավում է Բայազետը, ապա Ալաշկերտը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: