Հանրագիտարան

Դենիել Ռեդքլիֆ

Անգլիացի դերասան Դենիել Ռեդքլիֆը ծնվել է 1989թ. հուլիսի 23-ին: Նա հինգ տարեկանցից սկսել է հետաքրքրություն ցուցաբերել դերասանական մասնագիտության հանդեպ։

10 տարեկան հասակում նա իր առաջին դերն է խաղացել Չարլզ Դիքենսի «Դեյվիդ Կոպերֆիլդ» նովելի հիման վրա նկարահանված դրամայում։ Ռեդքլիֆը, սակայն, առավելապես հայտնի է դարձել Հարի Փոթերի դերակատարմամբ:

 

Առաջին անգամ երիտասարդ դերասանը հայտնվել է էկրանին 1999 թվականին: Այդ նույն թվականին նա հրավիրվել է խաղալու ռեժիսոր Քրիս Քոլամբուսի «Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը» ֆիլմում: Նկարահանումներն սկսվել են 2000 թվականին, իսկ ֆիլմը ցուցադրվել է 2001 թվականին: Ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել, շահույթը կազմել է 970 միլիոն դոլար: 

 

Այնուհետև նկարահանվել են Փոթերի մասին պատմող հաջորդ ֆիլմերը`   «Հարի Փոթերը և Գաղտնի սենյակը, «Հարի Փոթերը և Ազբականի բանտարկյալը», «Հարի Փոթերը և Հրե գավաթը», «Հարի Փոթերը և Փյունիկի միաբանությունը», «Հարի Փոթերը և կիսատոհմիկ արքայազնը», «Հարի Փոթերը և մահվան պարգևները. մաս 1», «Հարի Փոթերը և մահվան պարգևները. մաս 2»:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: