Հանրագիտարան

Ավարտվեց Բեռլինի կոնգրեսը

Բեռլինի կոնգրեսն իր աշխատանքներն սկսեց 1878թ.-ի հունիսի 13-ին և ավարտեց ուղիղ մեկ ամիս հետո: Կոնգրեսում Հայկական հարցը քննարկվեց հուլիսի 8-ի նիստում: Անգլիայի ճնշման տակ հայկական խնդրին վերաբերող շատ ավելի թերի հոդված ընդունվեց:
Բեռլինի կոնգրեսի 61-րդ հոդվածի համաձայն՝ Թուրքիան պարտավորվում էր «հայաբնակ գավառներում իրականացնել բարեփոխումներ և դրանց ընթացքի մասին ժամանակ առ ժամանակ ծանոթացնել եվրոպական տերություններին»:
 
Հայկական պատվիրակությանը չհաջողվեց մասնակցել կոնգրեսի նիստերին, ուստի պատվիրակության անդամները բողոքի հեռագիր ուղարկեցին կոնգրեսի մասնակիցներին և, ցավոք, հեռացան ձեռնունայն:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: