Հանրագիտարան

Ավարտվեց Թիֆլիս-Կարս երկաթուղու շինարարությունը

Անդրկովկասում արդյունաբերության զարգացմանն ուժեղ թափ հաղորդեց երկաթուղային շինարարությունը։ Այն սկսվեց 19-րդ դարի 60-ական թվականներից և շարունակվեց գրեթե մինչև Առաջին համաշխարհային պատերազմը։

Այսպես, 1899թ. հուլիսի 15-ին գործարկվեցին Թիֆլիս-Ալեքսանդրապոլ, Ալեքսանդրապոլ-Կարս-Աարիղամիշ երկաթուղագծերը։ 1901թ. Ալեքսանդրապոլը կապվեց Երևանի հետ։ Անցկացվեցին նաև խճուղային ճանապարհներ։

 

Նախապատմությունը հետևյալն է՝ 1896թ. որոշում է ընդունվում Արևելյան Հայաստանում կառուցվող Թիֆլիս-Կարս երկաթուղու շինարարություն սկսելու մասին, և նույն թվականին էլ աշխատանքներն սկսում են: 

 

Այն ղեկավարելու համար ստեղծվում է հատուկ վարչություն, որը գտնվում էր Թիֆլիսում և անմիջականորեն ենթարկվում էր Անդրերկաթուղու վարչությանը:

 

Շինարարությունը բաժանված էր տեղամասերի: Յուրաքանչյուր տեղամաս ուներ իր վարչությունը, որն էլ ուղղակիորեն ղեկավարում էր աշխատանքները տվյալ հատվածում: Շուրջ 3 տարի տևեցին առաջին գծի կառուցման աշխատանքները:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: