Հանրագիտարան

Ընդունվեց Հայաստանի քաղաքացիության օրենքը

1920 թվականի հուլիսի 5-ին Հայաստանի խորհրդարանը վավերացնում է «Հայաստանի քաղաքացիության մասին» օրենքը։ 1-ին կետով ամրագրվում է. «Հայաստանի Հանրապետության քաղաքացի է ճանաչվում ամեն մի նախկին ռուսա և տաճկահպատակ, որը սույն օրենքի հրապարակման ժամանակ ապրում է միացյալ Հայաստանի տարածքում»:

«Տղամարդիկ կարող են հրաժարվել հանրապետության հպատակությունից միայն զինվորական ծառայություն անցնելուց հետո»: «Հայաստանի Հանրապետության հպատակ են ճանաչվում հայկական ծագում ունեցող այն անձինք, որոնք ծնված են միացյալ Հայաստանի տերիտորիայում, բայց այժմ ապրում են Հայաստանի սահմաններից դուրս»:

 

«Բոլոր հայ ծագում ունեցող օտար պետության հպատակները կամ այլ պետության քաղաքացիություն ձեռքբերողներն իրավունք ունեն իրենց կամ անչափահաս երեխաների անունից սույն օրենքի հրապարակումից հետո 5 տարվա ընթացքում հայտարարել իրենց հանրապետության քաղաքացիության ընդունման մասին»։

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: