Հանրագիտարան

Տեղի ունեցավ ճակատամարտ Հերակլ II-ի և Ազադ խանի զորքերի միջև

1752 թվականի հունիսին Թավրիզում հաստատված ծագումով ուզբեկ Ազադ խանը, 40000 հոգուց բաղկացած զորքի գլուխ անցած, արշավում է Երևանի վրա։ Պայմանի համաձայն`   Երևանի խանն օգնության համար դիմում է վրաց թագավորին։ Հերակլ II-ը զորքով շտապում է Երևան։
Քանաքեռից ոչ հեռու`   Կըրխ-բուլաղում, 1752թ. հուլիսի 25-ին տեղի է ունենում ճակատամարտ։ Ճակատամարտը փոփոխական հաջողությամբ տևում է բավական երկար։ Սկզբում հաջողությունը ժպտում է վրացիներին, բայց դրությունը շուտով փոխվում է հօգուտ Ազադ խանի։
 
Այնուամենայնիվ, վերադասավորելով իր ուժերը, Հերակլը կարողանում է վերջնական պարտության մատնել Ազադ խանին և դուրս շպրտել Երևանի խանության սահմաններից։ Մարտերից վերադառնալով Երևան՝ Հերակլն իր հոր՝ Թեյմուրազ թագավորի համաձայնությամբ բեյլերբեյ (խան) է նշանակում Աբդուլա-խանին, իսկ ինքը, վրացական զորքի գլուխ անցած, վերադառնում է Թիֆլիս։ 
 
Պատմական աղբյուրները հաղորդում են, որ Հերակլի զորքը Ազադ խանի բանակի համեմատությամբ չնչին էր՝ ընդամենը 3000 հեծյալներից էր բաղկացած, բայց հանկարծակի ու կայծակնային արագությամբ հարձակվելու շնորհիվ նրան հաջողվել էր ամոթաբեր փախուստի մատնել Ատրպատականի տիրոջը։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: