Հանրագիտարան

էժեն Անրի Պոլ Գոգեն

Ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ նկարիչ, քանդակագործ էժեն Անրի Պոլ Գոգենը ծնվել է 1848թ.-ի հունիսի 7-ին։ Հայրը`   Կլովիս Գոգենը, ֆրանսիացի էր, մայրը`   Ալին Տրիստանը, պերուական արմատներով իսպանուհի էր։
Օռլեան քաղաքի մոտ, որտեղ ապրում էր Գոգենի քեռին`   Իսոդորը,Գոգենն սկսում է հաճախել գիշերօթիկ դպրոց։ Այնտեղ սովորում է մինչև 1864թ.-ը`   այդ ընթացքում ժամանակ առ ժամանակ տեղափոխվելով մոր մոտ`   Փարիզ։
 
Գոգենը Փարիզում հաճախում է ռազմածովային ակադեմիա։ 1964թ. Գոգենն իր ցանկությամբ Լուցիտանո նավի վրա որպես նավաստի երկու տարի անցկացնում է ծովում, ճանապարհորդում է Եվրոպա և Հարավային Ամերիկա`   Գավռ-Ռիո-դե-Ժանեյրո, Բաիա Բլանկա-Հյուսիսային Եվրոպա երթուղիով։
 
1965թ. Գոգենը շուրջ երեք տարի ծառայում է ֆրանսիական ռազմական նավատորմում որպես կրտսեր սպա։ Մի շարք ճանապարհորդություններ է կատարում դեպի Հարավային Ամերիկա, Հնդկաստան, ինչպես նաև հետազոտական արշավ է կատարում դեպի Հյուսիսային բևեռ։
 
1867թ., երբ Գոգենը հերթական հեռավոր ճանապարհորդության մեջ էր, մահանում է մայրը։ Գոգենի խնամակալն է դառնում ընտանիքի վաղեմի բարեկամ Գուստավ Արոզան։ 1871թ. Գոգենն ավարտում է ծովային ճանապարհորդությունները։
 
1871թ. ապրիլին քսաներեքամյա նավաստին աշխատանքի է անցնում փարիզյան բանկերից մեկում որպես բորսային միջնորդ (մակլեր)։ Հեշտ հարմարվելով նոր աշխատանքին`   Գոգենն արագ հարստանում է և սկսում է ճոխ կյանք վարել։
 
Գոգենի խնամակալ Գուստավ Արոզան ոչ միայն գործարար էր, այլև արվեստի երկրպագու և կոլեկցիոներ։ Ապրելով նրա տանը`   Գոգենը ծանոթանում է Էժեն Դելակրուայի, Գուստավ Կուրբեի և Ժան Ֆրանսուա Կամիլ Կորոյի գործերին։ Ի վերջո, Գոգենը ինքն էլ սկսում է նկարել։ 
 
1873թ. ամուսնանում է Փարիզում բնակվող դանիացի Մետե Սոֆի Գադի հետ, ունենում է հինգ երեխա: 1876թ. Գոգենի վրձնին պատկանող նկարը ցուցադրվում է Փարիզյան սրահներից մեկում։ Այդ ժամանակահատվածի նրա հայտնի նկարներից են «Սենան կամրջի մոտ», «ճանապարհ անտառում», «Սենայի ծովափը Փարիզում» ևն։
 
1883թ. Գոգենը հայտարարում է կնոջն իր որոշման մասին՝ թողնել աշխատանքը և իրեն ամբողջովին նվիրել արվեստին։ Այդ ժամանակ Ռուենում աշխատում էր հայտնի իմպրեսիոնիստ Կամիլ Պիսսարոն (1830-1903թթ.)։ Նա ծանոթանում է Գոգենի հետ`   ամրապնդելով նկարիչ դառնալու նրա վճռականությունը։
 
Չնայած, որ նկարներ վաճառելու փորձը ձախողվում է, Ռուենում անցկացրած ժամանակահատվածում Գոգենը մեծ բարձրունքների է հասնում։ Նա փորձում է տեղափոխվել Դանիա, անցնել աշխատանքի վաճառակետում։
 
Աստիճանաբար վատանում են նրա հարաբերությունները կնոջ հետ, ինչի հետևանքով 1885թ. Գոգենը որդիներից մեկի`   Կլովիոսի հետ վերադառնում է Փարիզ, իսկ կինը մյուս երեխաների հետ մնում է Դանիայում։
 
Նրա նկարները նախկինի պես պահանջարկ չեն ունենում։ Փախչելով աղքատությունից և պարտքերից`   Գոգենը մեկնում է Պոնտ-Ավեն քաղաք։ Այստեղ նա ծանոթանում է այլ նկարիչների հետ և շարունակում է զբաղվել արվեստով։
 
1885թ. ձմռանը Գոգենը վերադառնում է Փարիզ։ Փարիզում հանդիպում է Վինսենթ Վան Գոգին, որը Փարիզ էր եկել Հոլանդիայից։ Գոգենի շուրջը ձևավորվում է նկարիչների խումբ։ 1886թ. գարնանը նա հայտնում է կնոջը Հարավային Ամերիկա մեկնելու մտադրության մասին։
 
Մեկնում է ճանապարհորդության իր ընկեր նկարիչ Շարլ Լավալի հետ։ Նրանք միասին իջնում են Պանամայի ափը և այնտեղ ընդունվում ծանր բանվորական աշխատանքի, բայց շուտով անարդարությունների և ծաղրանքի պատճառով Գոգենը և Լավալը թողնում են այդ աշխատանքը և մեկնում Մարտինիկա։
 
Այնտեղ Գոգենն սկսում է նկարել իր առաջին նկարները, որոնց վրա պատկերված էին էկզոտիկ տեսարաններ։ Մարտինկայի շրջանի ստեղծագործություններից հայտնի է «Մարտինիկա կղզու բնապատկերը»։
 
Բայց այստեղ ևս Գոգենին հետապնդում են աղքատությունը։ Հիվանդանում է նկարչի ընկերը`   Լավալը։ Գոգենը հոգատարությամբ խնամում է նրան։ Լավալը նույնիսկ մղջավանջի մեջ փորձում է ինքնասպան լինել, բայց Գոգենը փրկում է նրան։ Շուտով, սակայն, վարակվում է նաև Գոգենը։
 
Լավալը, տանջված ու հոգնած իր հիվանդությունից, որոշում է մեկնել Փարիզ։ Նույն որոշումն է կայացնում նաև Գոգենը։ Գումար վաստակելու և հայրենիք վերադառնալու համար աշխատանքի է անցնում վաճառական նավերից մեկի վրա։
 
Փարիզ է վերադառնում 1888թ.-ի սկզբին, այնուհետև երկրորդ անգամ մեկնում է Բրետան։ Սկզբում Գոգենն ապրում է Պոնտ-Ավանում, հետո իր ընկերների ու աշակերտների հետ փոքրիկ ձկնորսական Պուլդյու գյուղում։
 
Գոգենը շարունակում է ճանապարհորդել, ծանոթանալ այլ նկարիչների հետ, զբաղվել միայն արվեստով։ Այդ տարիների նրա հայտնի ստեղծագործություններից են «Տեսիլք քարոզչությունից հետո», «Հովսեփի մարտը հրեշտակի հետ», «Դեղին Քրիստոս» նկարը, «Բրետոնական խաչելությունը», «Բարի օր, պարոն Կուրբե», «Բարի օր, պարոն Գոգեն», «Պեյզաժ Արլեյում» և այլն։
 
Գոգենն անվերադարձ հեռանում է Փարիզից։ Վախճանվում է Գոգենի աղջիկը`   Ալինան։ Նկարիչն ինքնասպանության անհաջող փորձ է անում։ Շարունակում է նամակագրական կապը Դենիել դե Մոնֆրեյդի հետ։
 
Նկարչի ամենահանրահայտ ստեղծագործությունը, որով Գոգենը մասնակցում էր Փարիզյան ցուցահանդեսին, սկզբում ոչ բոլորին էր հասկանալի: Հեղինակն այն անվանել էր «Որտեղի՞ց ենք մենք գալիս, ո՞վ ենք մենք, ո՞րտեղ ենք գնում» (1897թ.)։
 
Գոգենն ապրում էր բոլորից առանձին։ Հիվանդությունն արագ քայքայում է նրա օրգանիզմը։ Մոտենում է մահը։ Բայց Գոգենը մեկ անգամ էլ է փորձում փախչել։ 1901թ. նոյեմբերին նա Թաիթիից մեկնում է Դոմինիկի կղզի, որը դառնում է նկարչի վերջին ճանապարհորդությունը։
 
Խիվա-Ոա կղզում, ենթարկվելով բանտի ու տուգանքի, նկարում է իր վերջին նկարները `   «Եվ ոսկին իրենց մարմինների», «Ձիավորներ ափի մոտ», «Կանայք սպիտակ ձիով»: 1903թ. մայիսի 8-ին Գոգենը կնքում է իր մահկանացուն։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: