Հանրագիտարան

Անկախացավ Արգենտինան

Արգենտինան պետություն է Հարավային Ամերիկայում: Տարածքով աշխարհում գրավում է ութերորդ տեղը: Զբաղեցնում է Հարավային Ամերիկայի հարավային մասը, որը կոչվում է Պատագոնիա: Արևմուտքից սահմանակից է Չիլիին, հյուսիսից`   Բոլիվիային և Պարագվային, հյուսիս-արևելքից`   Բրազիլիային և Ուրուգվային: Արևելքում ափերը ողողում են Ատլանտյան օվկիանոսի ջրերը:

Արգենտինային են պատկանում Ֆոլկլենդյան կղզիները, ինչպես նաև Հրո Երկիր կղզու արևելյան հատվածը: Արգենտինայի արևմտյան հատվածը լեռնային է, այստեղ է գտնվում արևմտյան կիսագնդի ամենաբարձր լեռը`   Ակոնկագուան`   6960մ, իսկ արևելքով հոսում են Պարանա, Ռիո-Նեգրո, Պարագվայ և այլ գետեր:

 

Արգենտինան ժամանակին եղել է Իսպանիայի գաղութ, սակայն հետագայում`   1810թ. մայիսի 25-ին, ազատվել է իսպանական լծից շնորհիվ Խոոսե Սան-Մարտիի և այլ պայքարողների: Արգենտինան զարգացած կապիտալիստական պետություն է, Մեծ քսանյակի անդամ է, հարուստ է նավթով և այլ օգտակար հանածոներով: 
 
Ունի հարուստ բուսական և կենդանական աշխարհ: Արգենտինայի քաղաքներից ամենախոշորը մայրաքաղաք Բուենոս Այրեսն է Լա-Պլատայի ծովախորշի ափին: Խոշոր քաղաքներ են նաև Կորդոբան, Լա Պլատան, Ռոսարիոն և այլն:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: