Հանրագիտարան

Սարգիս Աբրահամյան

Հայ արձակագիր, մանկավարժ, մշակութային գործիչ Սարգիս Աբրահամյանը ծնվել է 1915թ. դեկտեմբերի 28-ին Շուշքենդ (Շոշ) գյուղում (ԼՂՀ)։ 1935-1937թթ.-ին որպես պատմության ուսուցիչ աշխատել է ԼՂԻՄ-ի Մարտունու շրջանի Ննգի գյուղի դպրոցում, 1937-1939թթ.-ին`   նույն շրջանի Ղզղալա գյուղի միջնակարգ դպրոցում, 1940 թ.-ին`   Մարտունու շրջանային ժողկրթության բաժնի վարիչ է եղել։
1949-1950 թթ.-ին եղել է Ստեփանակերտ քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցի ուսմասվար, 1950-1952 թթ.-ին`   քաղաքական ու գիտական գիտելիքների տարածման մարզային ընկերության պատասխանատու քարտուղար, 1952-1953 թթ.-ին`   Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի մարքսիզմ-լենինիզմի ամբիոնի վարիչ:
 
1954-1955թթ.-ին եղել է աշխատավորների դեպուտատների մարզային սովետի կուլտուրայի բաժնի վարիչ, 1954-1955թթ.-ին`   ԼՂԻՄ աշխատավորների դեպուտատների մարզային սովետի գործկոմի նախագահի տեղակալ, 1963-1969թթ.-ին`   կինոֆիկացիայի մարզային վարչության պետ։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: