Հանրագիտարան

Տիեզերք է մեկնել Վալենտինա Տերեշկովան

Առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Վլադիմիրովնա Տերեշկովան ծնվել է 1937թ.-ի մարտի 6-ին Յարոսլավսկի մարզի Տուտաևի շրջանի Մասլեննիկովո գյուղում՝ գյուղացի-կոլխոզնիկների ընտանիքում:
Տերեշկովան, լինելով աշխարհում առաջին տիեզերագնաց կինը, կատարեց իր պատմական թռիչքը «Վոստոկ-6» տիեզերանավով և երկրագնդի ծիրում գտնվեց «Վոստոկ-5» տիեզերանավի կողքին։
 
Նրա «Չայկա» տիեզերական ազդանշանը 48 անգամ պտտվեց մոլորակի շուրջը, իսկ Տերեշկովայի թռիչքի տևողությունը կազմեց 2 օր 22 ժամ 50 րոպե։ Տերեշկովայի անունն է կրում լուսնային խառնարաններից մեկը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: