Հանրագիտարան

Սիրիան ու Լիբանանն անկախացան

1945թ. Սիրիան և Լիբանանն անկախացել են Ֆրանսիայից: Սիրիան պետություն է Արևմտյան Ասիայում՝ Միջերկրական ծովի ափին: Երկրի տարածքի մեծ մասը սարավանդային է: Արևմուտքում՝ հյուսիսից հարավ, ձգվում են Անսարիա, Էզ Զավիա, Անտիլիբանանյան և Էշ Շեյխ լեռնաշղթաները (մինչև 2814մ բարձրությամբ):

Հարավ-արևելքում է աշխարհի ամենաընդարձակ անապատներից մեկի՝ Սիրիական անապատի մի մասը: Միջերկրական ծովի երկայնքով ձգվում է 20–30 կմ լայնությամբ դաշտավայր:

Ընդերքում կան նավթի, երկաթի, մանգանի, պղնձի, քրոմի, ծծմբի, ֆոսֆորիտների, կերակրի աղի, գորշ ածխի պաշարներ: Լիբանանն արաբական փոքր երկիր է Միջերկրական ծովի արևելյան ափին: Մարդիկ այստեղ ապրում են հնագույն ժամանակներից:

 

Հնէաբանները երկրի տարածքում հայտնաբերել են մի շարք ժողովուրդների նյութական մշակույթի հետքեր: Վաճառաշահ հարուստ քաղաքներով ու զարգացած գյուղատնտեսությամբ այս երկրամասը, որը հնում կոչվում էր Փյունիկիա, շատ հին պատմություն ունի:
 
Տարբեր ժամանակներում այն զավթել են եգիպտացիներն ու խեթերը, բաբելացիք ու պարսիկները, ասորեստանցիներն ու հռոմեացիները, եվրոպական խաչակիրներն ու թուրքերը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: