Հանրագիտարան

Ստեղծվում են առաջին սովխոզները Հայաստանում

Սովխոզը պետական խորհրդային գյուղական տնտեսություն է։ Ի տարբերություն կոլխոզների անդամ գյուղացիների, որոնք վարձատրվում էին ըստ աշխօրերի, սովխոզների աշխատողներն ստանում էին աշխատավարձ ԽՍՀՄ պետական բյուջեից։ Բացի այդ, սովխոզի աշխատողները նաև իրավունք ունեին մշակել սեփական տնամերձ հողամասերն անձնական եկամտի համար։
Սովխոզներն սկզբում ստեղծվել էին նախկին օրինական սեփականատերերից բռնագրավված հողամասերի վրա: 1929թ.-ից սկսած՝ գյուղտնտեսության համատարած կոլեկտիվացմանը զարկ տալուց հետո, սովխոզների թիվը զգալիորեն աճեց։
 
Սովխոզների քանակի բազմապատկումը կրկնվեց 1950-ականների ընթացքում, երբ բազմաթիվ կոլխոզներ վերածվեցին սովխոզների։ Խոպան հողերի հերկման լայնածավալ քաղաքականությունը, որին ընթացք տրվեց 1953թ.-ին, հիմնականում ուղեկցվում էր սովխոզների ստեղծման սկզբունքով։
 
Խորհրդային Միության փլուզումից հետո սովխոզները հիմնականում վերացան՝ վերածվելով բաժնետիրական ընկերությունների կամ անցնելով առանձին սեփականատերերի ձեռքը, թեև Ռուսաստանում պահպանվել են որոշ գյուղական տնտեսություններ (նախկին սովխոզներ), որոնք շարունակում են գործել որպես պետական ձեռնարկություններ։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: