Հանրագիտարան

Յունկո Տաբեին դարձավ Էվերեստը հաղթահարած առաջին կինը

Էվերեստը լեռ է, որը գտնվում է Հիմալայան լեռնաշղթայում՝ Նեպալի և Չինաստանի սահմանում: Այսօր տիբեթցիներն այն անվանում են Ջոմոլունգմա, որը նշանակում է հողի մայր աստվածուհի, մինչդեռ նեպալցիներն անվանում են Սագարմատա՝ լեռ, որի գագաթները հասնում են երկնքին:

Պարոն Անդրե Վոգի առաջարկով այն անվանվել է Էվերեստ 1856 թվականին՝ ի պատիվ մեծ աշխարհագրագետ Գեորգի Էվերեստի: Այն առաջինը նկատվեց 1847 թվականին, մի քանի տարի անց՝ դիտարկումներից ու հաշվարկներից հետո, հաստատվեց նրա բարձրությունը (8848 մետր), որը ծովի մակարդակից ամենաբարձր գագաթն է համարվում:

 

Էվերեստը բաղկացած է 3 տեսակի ժայռից`   մետամորֆային (եղած քարերի փոփոխված ձևը), գրանիտային և նստվածքային: Լեռն ունի երեք տարբեր բրգանման կողմ`   հյուսիսային ճակատ, հարավարևմտյան ճակատ, արևելյան ճակատ:
 
Այս ճակատները կազմված են հետևյալ հիմնական գագաթներից`   հյուսիսային, հյուսիսարևելյան, հարավարևելյան և արևմտյան, որոնք հասնում են դեպի գագաթ: Այս սարի վրա հունվարին միջին ջերմաստիճանը -36 աստիճան է և կարող է իջնել մինչև -60 աստիճան:
 
Հուլիս ամսին տաք է, միջին ջերմաստիճանը՝ -19 աստիճան: Ջերմաստիճանը երբեք չի բարձրանում այնքան, որ սառույցնրը հալվեն: Սարի գագաթում քամիները կարող են հասնել մինչև 195կմ/ժ: Չնայած կլիմայի ծայրահեղ պայմաններին՝ տուրիզմը զանգվածային ժողովրդականությունն է վայելում այստեղ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: