Հանրագիտարան

Սալվադոր Դալի

Իսպանացի անվանի սյուրռեալիստ նկարիչ, գրող Սալվադոր Դալին (1904թ. մայիս 11 - 1989թ. հունվար 23) ծնվել է Իսպանիայի Ֆիգուերաս քաղաքում, ուսանել է Մադրիդի Գեղեցիկ արվեստների դպրոցում, ինչն էլ ազդել է նրա մասնագիտական սկզբնական ժամանակաշրջանում կատարած նկարների վրա:

Դալիի առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1925 թվականի նոյեմբերին Բարսելոնա քաղաքում: Այդ տարիներին նա նկարում էր միայն ծովային պեյզաժներ: 1929 թվականին Դալին ծանոթանում է Պիկասոյի և Բրետոնի հետ և հենց այդ ծանոթությունն է դառնում սյուրռեալիստական ճանապարհ բռնելու սկիզբը: Հենց այդ տարիներին Դալին ծանոթանում և ամուսնանում է Գալա Էլյուարի հետ, ով Դալիի հետագա կյանքի մեծագույն ոգեշնչումն է դառնում:

 

Թեև Դալին աջակցել և մասնակցել է սյուրռեալիզմի զարգացմանը, բայց այդ ուղղության առաջնորդները հետագայում նրան մեղադրել են չափազանց շահամոլ լինելու մեջ: Դալիի՝ այս ժամանակահատվածի նկարներն արտացոլում են տեսիլային կերպարներն ու ամենօրյա առարկաները, օրինակ՝ հայտնի սահող ժամացույցները «Հիշողության կայունություն» նկարում (1931թ., Նորագույն արվեստի թանգարան, Նյու Յորք)։
 
Դալիի արվեստը ծագում է հենց սյուրռեալիստական էսթետիկայից, որտեղ նա գտել է իրեն ամենամոտիկ մոտիվները: Այն բոլոր սյուժեները, որոնք տեղափոխվում են Դալիի մեկ նկարից մյուսը, բացում են հեղինակի ապրումների աշխարհը, այդ բոլոր սյուժեները գտել են իրենց արտացոլանքը նաև պոեմների և ֆիլմերի մեջ, որոնք Դալին նկարահանում էր Լուի Բյունուելի հետ համատեղ ( 1928թ., 1930թ.):
 
1936 թվականին Դալին անսպասելի և ընդգծված մասնագիտական շեղում է կատարում դեպի իտալական կլասիցիզմ: 1948 թվականին Դալին մեկնում է ԱՄՆ, որտեղ նա ապրում է մինչ 1948 թվականը: Իր արվեստի մեջ Դալին ներգրավել էր ամենատարբեր աղբյուրներ`   նիդերլանդական ռեալիզմ, իտալական բարոկկո, աբստրակցիոնիզմ, փոփ-արթ:
 
Դալիի ավելի ուշ նկարները, որոնք հաճախ կրոնական թեմատիկա էին կրում, ավելի դասական են իրենց ոճի մեջ, օրինակ`   «Կորպուս Գիպերկուբուս» (1954թ., Մետրոպոլիտան թանգարան, Նյու Յորք) և  (1955թ., Ազգային արվեստի թանգարան, Վաշինգտոն): Դալիի նկարները բնորոշվում են իրենց մանր գծանկարով և իրատեսական մանրամասնություններով և անշուշտ անբասիր գույներով, որոնք ևս շեշտվում են թափանցիկ ջնարակումով:
 
Դալին նաև նկարահանել է սյուրռեալիստական ֆիլմեր, տպագրել նկարազարդված գրքեր, զբաղվել ոսկերչությամբ, պատրաստել թատրոնային բեմեր և հագուստներ: Դալիի նկարչության հետ մեկտեղ կան նրա բալետային սցենարները և մի շարք գրքեր, որոնցից են «Սալվադոր Դալիի գաղտնի կյանքը» (1942թ.) և «Հանճարի օրագիրը» (1964թ.): 
 
Դալիի կյանքն ու արվեստը դարձել էին մի կախարդական միաձուլում, որը նույնպես կարելի է Դալիի ստեղծագործություններից համարել: Սալվադոր Դալին ներկայացված է ԱՄՆ-ի և Եվրոպայի թանգարաններում`   Լոնդոն, Բասել, Գլազգո, Փարիզ, Չիկագո, Նյու Յորք, Վաշինգտոն և Ֆիլադելֆիա քաղաքներում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: