Հանրագիտարան

Տեղի ունեցավ չեռնոբիլյան վթարը

1986թ.-ի ապրիլի 26-ին տեղի ունեցավ չեռնոբիլյան աղետը՝ Ուկրաինայի Չեռնոբիլ քաղաքի ատոմակայանի 4-րդ էներգաբլոկի վթարը: Տեղի ունեցած պայթյունի և ռեակտորի վնասման հետևանքով ատոմակայանի շրջակա տարածքները ենթարկվեցին ռադիոակտիվ ճառագայթման, մթնոլորտ արտանետվեցին մեծ քանակությամբ ռադիոակտիվ նյութեր (ուրան, պլուտոնիում, ստրոնցիում, յոդ-131, ցեզիում-134, ցեզիում-137):
Վթարն իր հետևանքներով ամենախոշորն է ատոմային վթարների պատմության մեջ։ Աղետի հետևանքների պաշտոնական վիճակագրությունը հետևյալ տեսքն ունի`   31 հոգի մահացել է առաջին օրերին վերականգնման աշխատանքներին մասնակցելիս, հետագա 15 տարիներին ստացած ճառագայթումից մահացել է մինչև 80 հոգի, 115 հազար մարդ տարհանվել է 30 կմ-անոց ճառագայթման գոտուց:
 
Վնասները դրանով, անշուշտ, չեն սահմանափակվել: Չէ՞ որ ռադիոակտիվ ճառագայթում էր գրանցվել ոչ միայն չեռնոբիլյան 30 կմ-անոց գոտում, այլև Ռուսաստանի հեռավոր արկտիկական մասում, Նորվեգիայում և Շվեդիայում:
 
Վթարի իրական պատճառները մինչ օրս էլ հստակ հրապարակված չեն: Պաշտոնական Կրեմլը նշել է ԱԷԿ-ի անձնակազմի կողմից շահագործման կանոնների կոպիտ խախտումները, ՀըԾԽ-1000 ռեակտորի կոնստրուկտիվ թերությունները:
 
Այսօր էլ դեռ Չեռնոբիլ բնակավայրը լքված ու ավերված է: Ըստ մասնագետների գնահատականների՝ դեռ մի քանի տարի կա ցեզիումի կիսատրոհման ժամկետի ավարտին, այսինքն՝ ռադիոակտիվ ճառագայթման գործընթացը դեռ շարունակվում է:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: