Հանրագիտարան

Գաուս

Գերմանացի ֆիզիկոս, մաթեմատիկոս և աստղագետ Գաուսը (1777թ. ապրիլի 30 Բրաունշվեյգ - 1855թ., Գյոթինգեն) սովորել է Գյոթինգենի համալսարանում, իսկ 1807թ.-ից եղել է այդ համալսարանի ամբիոնի վարիչ և Գյոթինգենի աստղադիտարանի տնօրեն:

1832թ. Գաուսը ֆիզիկոս Վ.Վեբերի հետ առաջարկել է միավորների բացարձակ համակարգը: 1839թ. շարադրել է պոտենցիալի ընդհանուր տեսության հիմունքները, մասնավորապես`   էլեկտրաստատիկայի հիմնական թեորեմը:

 

1840թ. նա մշակել է բարդ օպտիկական համակարգերում պատկերի կառուցման տեսությունը, իսկ 1845թ. արտահայտել է էլեկտրամագնիսական փոխազդեցությունների արագության տարածման վերջավոր լինելու գաղափարը: 

 

Գաուսը զբաղվել է նաև գեոդեզիայի հարցերով և այդ նպատակով ստեղծել է լուսային ազդանշանները հաղորդող սարք՝ հելիոտրոպ: Նա առաջիններից մեկն է հանգել ոչ էվկլիդեսյան երկրաչափության անհրաժեշտության գաղափարին:
 
Հանրահաշվի, թվերի տեսության, դիֆերենցիալ տեսության, մաթեմատիկական ֆիզիկայի ոլորտներում հայտնի են Գաուսի բաշխում, Գաուսի թեորեմ, Գաուսի հաստատուն, Գաուսի սկզբունք, Գաուսի կորություն և այլ սկզբունքներ ու հասկացություններ:
 
Միավորների բացարձակ համակարգում մագնիսական ինդուկցիայի միավորն ի պատիվ Գաուսի կոչվել է Գաուս (Գս):
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: