Հանրագիտարան

Ժան Պոլ Գոտիե

Ժամանակակից փոքրաթիվ մոդելավորողներից է, ով չունի հատուկ կրթություն: Գոտիեն երիտասարդ տարիքում իր էսքիզներն ուղարկում էր Փարիզի հանրահայտ մոդելավորողներին, իսկ 18 տարեկանում աշխատանքի ընդունվեց Պիեր Կարդենի նորաձևության տանը: 1976թ. առաջին անգամ ստեղծեց իր սեփական հավաքածուն, իսկ 1981թ. մշակում է իր սեփական սադրիչ ոճը, որով էլ ճանաչում ձեռք բերեց:

Գոտիեն ոգեշնչվում էր այն ամենով, ինչ տեսնում էր Փարիզի փողոցներում: Նա զինվորական վերնահագուստ և կելտեր էր կրում: Տղամարդ մոդելներին կանացի պիջակներ էր հագցնում: 1993թ. ստեղծեց սեփական օծանելիքի շարքը:

Գոտիեյի հանրահայտ հաճախոդներից էին Մադոննան, Մերլին Մենսոնը և այլ աստղեր: Նա նաև արտառոց հագուստներ է կարել Պեդրո Ալմադովարի, Պիտեր Գրինուերի, Լյուկ Բեսոնի, Ժան-Պյեր Ժյոնեի և Մարկ Կարոյի ֆիլմերի համար:
 
Իր հեղինակային հաղորդումն է վարել MTV հեռուստաալիքով: 2003թ. Գոտյեն նշանակվեց Փարիզի հանրահայտ Hermès նորաձևության տան կրեատիվ տնօրեն: 
 
2010 թվականի հուլիսի 21-ին Գոտյեն ճանաչվեց սեփական նորաձևության տան և Jean Paul Gaultier S.A ընկերության նախագահ:
 
Նա փոխարինեց Վերոնիկ Գոտյեին, ում հետ ազգակցական ոչ մի կապ չուներ: Այժմ նա ոչ միայն պետք է ընթացիկ հավաքածուների ստեղծմամբ զբաղվի, այլև այդ գործընթացների կառավարմամբ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: