Հանրագիտարան

Իմանուիլ Կանտ

Գեր­մա­նա­կան դա­սա­կան փի­լի­սո­փա­յու­թյան հիմ­նա­դիր Իմանուիլ Կանտը ծնվել է 1724թ.-ի ապրիլի 22-ին: Նա 1745թ. ավար­տել է Քյո­նիգս­բեր­գի հա­մալ­սա­րա­նը, որ­տեղ էլ դա­սա­վան­դել է աշ­խար­հագ­րու­թյուն, մար­դա­բա­նու­թյուն, բնա­կան իրա­վունք, տրա­մա­բա­նու­թյուն և մե­տա­ֆի­զի­կա: Նրա ստեղ­ծա­գոր­ծա­կան ու­ղին բա­ժան­վում է 2 շրջա­նի՝ «մինչքն­նա­դա­տա­կան» (մին­չև 1770թ.) և «քննա­դա­տա­կան»: Առա­ջի­նում գե­րակշ­ռել են բնա­գի­տա­կան աշ­խա­տու­թյուն­նե­րը, որոն­ցից հատ­կան­շա­կան է «Հա­մընդ­հա­նուր բնա­կան պատ­մու­թյուն և երկն­քի տե­սու­թյուն» (1755թ.) եր­կը, որ­տեղ հե­ղի­նա­կը զար­գաց­րել է վար­կած արե­գակ­նա­յին հա­մա­կար­գի ծագ­ման մա­սին (կոչ­վում է Կան­տի վար­կած): Երկ­րորդ շրջա­նում գրել է «Զուտ բա­նա­կա­նու­թյան քննա­դա­տու­թյու­նը» (1781թ.), «Պրո­լե­գո­մեն­ներ...» (1783թ.), «Գործ­նա­կան բա­նա­կա­նու­թյան քննա­դա­տու­թյու­նը» (1788թ.), «Դա­տո­ղու­թյան ըն­դու­նա­կու­թյան քննա­դա­տու­թյու­նը» (1790թ.) և այլ աշ­խա­տու­թյուն­ներ, որոնք նպաս­տել են փի­լի­սո­փա­յու­թյան հե­տա­գա զար­գաց­մա­նը: 1794թ. Կանտն ընտր­վել է Սանկտ Պե­տեր­բուր­գի գի­տու­թյուն­նե­րի ակա­դե­մի­ա­յի պատ­վա­վոր ան­դամ:

Կան­տի փի­լի­սո­փա­յու­թյան ա­ռանցքն իմա­ցա­բա­նու­թյունն է, որ­տեղ նա խստո­րեն տար­բե­րա­կել է մաս­նա­վոր գի­տա­կան (մա­թե­մա­տի­կա, բնա­գի­տու­թյուն) և մե­տա­ֆի­զի­կա­կան (փի­լի­սո­փա­յա­կան) գի­տե­լիք­նե­րի հնա­րա­վո­րու­թյան պայ­ման­նե­րը՝ են­թադ­րե­լով, որ փի­լի­սո­փա­յա­կան սկզբունք­ներն ու­նեն լոկ կար­գա­վո­րիչ կի­րա­ռում: Ըստ Կան­տի՝ գի­տե­լի­քի բո­վան­դա­կու­թյու­նը պայ­մա­նա­վոր­ված է փոր­ձով, իսկ հա­մընդ­հան­րու­թյան և ան­հրա­ժեշ­տու­թյան ար­ժա­նիք­ներ գի­տե­լի­քին տրվում են փոր­ձից ան­կախ, այն­պես, ինչ­պես ըն­կալ­վում է գի­տակ­ցու­թյան կող­մից: Կան­տը զա­տել է «ինք­նին իրե­րի» (նշա­նա­կում է՝ իրերն ինչ­պես որ կան`   ան­կախ ամեն ին­չից) աշ­խար­հը երևույթ­նե­րի աշ­խար­հից: Թեև, նրա կարծիքով, հենց «ինք­նին իրերն» են ներ­գոր­ծում զգա­յա­րան­նե­րի վրա՝ առաջ բե­րե­լով զգա­յու­թյուն­ներ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, իրե­րը մենք ճա­նա­չում ենք ոչ այն­պես, ինչ­պես նրանք գո­յու­թյուն ու­նեն ինք­նին, այլ այն­պես, ինչ­պես մենք ենք ըն­կա­լում:

Կան­տը պաշտ­պա­նել է գի­տա­կան մտքի ազա­տու­թյու­նը: Հա­կադր­վե­լով աստ­վա­ծա­բա­նու­թյա­նը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, կրո­նին տվել է բա­րո­յա­կան նշա­նա­կու­թյուն և այն խարս­խել է ոչ թե գի­տե­լի­քով, այլ բա­րո­յա­կան հա­վա­տով: Նրա «Մար­դա­բա­նու­թյան գործ­նա­կան տե­սան­կյու­նից» (1798 թ.) աշ­խա­տու­թյան խնդի­րը մար­դու ու­սում­նա­սի­րու­թյունն է:

Ըստ Կան­տի՝ վար­քը կա­րող է ճա­նաչ­վել բա­րո­յա­կան, եթե այն ղե­կա­վար­վում է ոչ թե եր­ջա­նիկ լի­նե­լու, այլ եր­ջան­կու­թյանն ար­ժա­նի լի­նե­լու ձգտմամբ: Գե­ղե­ցի­կը Կան­տի հա­մար բա­րո­յա­կա­նի խորհր­դա­նիշ է: Իր գե­ղա­գի­տա­կան տե­սու­թյու­նը նա գնա­հա­տել է որ­պես մի­ջին օղակ գի­տե­լի­քի տե­սու­թյան և բա­րո­յա­գի­տու­թյան մի­ջև:

Ընդ­հա­նուր առ­մամբ՝ Կան­տի փի­լի­սո­փա­յու­թյու­նը ներ­քուստ հա­կա­սա­կան է և մա­տե­րի­ա­լիզմն իդե­ա­լիզ­մի հետ հաշ­տեց­նե­լու փորձ:
Կան­տի գա­ղա­փար­նե­րը ներ­գոր­ծել են նաև հայ ման­կա­վար­ժա­կան և գե­ղար­վես­տա­կան ըմբռ­նում­նե­րի վրա, իսկ նրա փի­լի­սո­փա­յու­թյան գնա­հատ­ման հար­ցում XIX դա­րի հայ տե­սա­կան մտքի պատ­մու­թյան մեջ եղել են իրա­րա­մերժ կար­ծիք­ներ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: