Հանրագիտարան

Սահմանադրական կոնգրեսն ընդունեց ԱՄՆ աստղագծային դրոշը

ԱՄՆ-ի ֆեդերատիվ կառուցվածքն արտահայտված է երկրի պետական դրոշի վրա։ Դրոշի վերին ձախ անկյունում՝ կապույտ ուղղանկյան մեջ, պատկերված են սպիտակ հնգաթև աստղեր, որոնց թիվը համապատասխանում է ԱՄՆ նահանգների թվին։
50-րդ աստղը դրոշի վրա է անցկացվել 1959թ.-ին՝ Հավայան կղզիներին նահանգի կարգավիճակ տալուց հետո։ Այդ դրոշն ուժի մեջ է մտել 1960 թվականի հուլիսի 4-ին։
 
Դրոշի կտավը բաղկացած է 13 իրար հաջորդող սպիտակ ու կարմիր շերտերից, որոնք խորհրդանշում են 1776 թվականին անկախ պետություն ձևավորած բրիտանական տասներեք գաղութները։
 
Դրոշի կարմիր գույնը խորհրդանշում է դիմացկունություն, կապույտը՝ համառություն, արդարություն, զգոնություն, սպիտակը՝ անմեղություն և մաքրություն։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: