Հանրագիտարան

Լուծարվել է Ազգերի լիգան

Ազգերի լիգան առաջին միջազգային կազմակերպությունն էր, որի նպատակներն էին խաղաղության պահպանումը և միջազգային համագործակցության զարգացումը: Ազգերի լիգան պաշտոնապես հիմնվեց 1920թ. հունվարի 10-ին և դադարեց իր գործունեությունը 1946թ.-ի ապրիլի 18-ին`   Միացյալ ազգերի կազմակերպության ստեղծումից հետո:

Ազգերի լիգայի ղեկավար մարմինները գտնվում էին Ժնևում (Շվեյցարիա), որտեղ գումարվում էին համաժողովները (ասամբլեա): Ազգերի լիգայում ղեկավար դեր էին խաղում Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան. ԱՄՆ-ն չմտավ այդ կազմակերպության մեջ, իսկ ԽՍՀՄ-ին թույլատրեցին անդամագրվել միայն 1934թ.-ին:

 

Ազգերի լիգայում իրենց պրակտիկ արտահայտումը գտան այն բոլոր գաղափարներն ու ծրագրերը, որոնք առաջարկվում էին սկսած 17-րդ դարից ընդհուպ մինչև Առաջին համաշխարհային պատերազմը:

 

1920թ. աշխարհում գոյություն ունեցող 65 խոշոր պետությունները, բացառությամբ Սաուդյան Արաբիայի (1932թ. ստեղծված), այս կամ այն ժամանակահատվածում Լիգայի անդամ են եղել:

 

Լիգան գոյատևեց մինչև 1939թ.: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նա փաստորեն դադարեց գործել`   անկարող լինելով կատարել իր հիմնական դերը`   խաղաղության պահպանումը:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: