Հանրագիտարան

Անցկացվեց առաջին ֆլեշ-մոբը

2003 թվականի այս օրը Նյու Յորքում տեղի է ունեցել առաջին ֆլեշ-մոբը, որն ուներ «Սիրային գորգ քաղաքամերձ համայնքի համար» անվանումը: Ֆլեշ-մոբ (անգլ.՝ flash-mob) անգլերենից թարգմանաբար նշանակում է «ակնթարթային ամբոխ» կամ «ամբոխի բռնկումներ»: Նման քայլերի կազմակերպիչներն առաջարկում են նաև այլ անուն`   «սմարթ-մոբ»`   այսինքն`   «խելացի ամբոխ»:
Ֆլեշ-մոբերը կիրառվում են մարդկանց զանգվածային կուտակման վայրերում`   քաղաքի կենտրոնական հրապարակներում, մետրոյի կայաններում, կանգառներում և այլ տեղերում:
 
Ֆլեշ-մոբն անծանոթ մարդկանց խումբ է, որը հավաքվում է հանրային վայրերում և գործում է համաձայն որոշակի սցենարի, որից հետո արագ ցրվում է:
 
Նման քայլերի նպատակը ոչ սովորական իրավիճակների ստեղծումն ու շրջապատի ուշադրության գրավումն է:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: