Հանրագիտարան

Վրաստանն անկախացավ Սովետական Միությունից

Վրաստանը երկիր է Անդրկովկասում՝ Սև ծովի արևելյան ափին։ Վրաստանը և աշխարհի բոլոր պետությունները, բացի Ռուսաստանից և մի քանի այլ պետություններից, մի շարք տարածքներ համարում են օկուպացված և Վրաստանի կազմի մեջ մտնող։

Վրացական իշխանությունների կողմից վերահսկելի տարածքն արևմուտքում սահմանակից է Աբխազիային, իսկ հյուսիսում՝ Հարավային Օսիային։ Հյուսիսում սահմանակցում է Ռուսաստանին, հարավում՝ Թուրքիային և Հայաստանին, հարավ-արևելքում՝ Ադրբեջանին։ 1999թ. ապրիլի 27-ից Եվրախորհրդի անդամ է։

 

Մայրաքաղաքն է Թբիլիսին։ 1918թ. դեկտեմբերին Վրաստանը գրավեց Ախալքալաքը և Լոռին: 1918թ. դեկտեմբերի 13-ին սկսվեց հայ-վրացական պատերազմը: Հայկական բանակը Դրոյի գլխավորությամբ կարճ ժամանակում Վրաստանին հասցրեց ծանր հարված: Դեկտեմբերի 23-ին հայկական զորքերն ամրացան Սադախլուում:
 
Այնուհետև Վրաստանի մայրաքաղաք տանող ճանապարհը մնացել էր գրեթե անպաշտպան, սակայն Անգլիայի և Ֆրանսիայի միջամտությունը կանխեց հայկական զորքերի առաջխաղացումը: 1918թ. դեկտեմբերի 28-ին կողմերի միջև կնքվեց համաձայնագիր զինադադարի մասին:
 
Սակայն պատերազմն ավարտվեց դեկտեմբերի 31-ին: Ախալքալաքը, չնայած ՀՀ բողոքներին, ժամանակավորապես տրվեց Վրաստանին: Տարածքը 67.9 հզ. քկմ է, բնակչությունը՝ 4.7մլն մարդ, պետական կարգը՝ նախագահական հանրապետություն:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: