Հանրագիտարան

Պապ Հովհաննես Պողոս II

Հռոմի 264-րդ Պապը՝ Հովհաննես Պողոս II-ը, ծնվել է 1920թ-ի մայիսի 18-ին Վադովիցում (Լեհաստան): Աշխարհիկ անունը եղել է Կարոլ Յուզեֆ Վոյտըլա։ Նա գահին է նստել 1987թ.-ի հոկտեմբերի 16-ին և, որպես Հռոմի Կաթոլիկ եկեղեցու գլուխ և Վատիկանի միապետ, պաշտոնավարել է մինչև իր մահը:

Հովհաննես Պողոս II-ն առաջին ազգությամբ ոչ իտալացին էր 1520թ.-ից հետո։ Նրան հաջորդել է գերմանացի Բենետիկտ XVI-ը։ Իր կառավարման վաղ շրջանում նա աչքի էր ընկնում իր վառ  հակակոմունիստական դիրքորոշմամբ։ Շատերը համարում են նրան Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում կոմունիզմի տապալման գործում մեծ լումա ներդրած մարդկանցից մեկը։

Ավելի ուշ շրջանում նա ակտիվորեն հանդես էր գալիս պատերազմների, ֆաշիզմի, դիկտատուրաի, անսանձ կապիտալիզմի, մատերիալիզմի, աբորտների, կոնտրացեպցիայի, ռելյատիվիզմի և այսպես կոչված «մահվան մշակույթի» դեմ։
 
Մահացել է 2005թ.-ի ապրիլի 2-ին Վատիկանում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: