Հանրագիտարան

Գեորգի Տուսուզով

Հայազգի խորհրդային թատրոնի և կինոյի դերասան Գեորգի Բարոնի Տուսուզով, ի ծնե՝ Գևորգ Լույսպարոնի Թուսուզյան, ծնվել է Նոր նախիջևանում 1889թ. մարտի 28-ին:

1915 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Աշխատել է որպես երդվյալ ատենակալ, ապա՝ իրավաբան: Ակտիվ պայքարել է թափառաշրջիկության և գողության դեմ: Տուսուզովին միշտ գրավել է բեմը, ուսանողական տարիներից նա մասնակցել է ներկայացումներին:

 

Ռոստովում ընդունվել է «Թատերական արվեստանոցներ» թատերախումբ, ծանոթացել և ընկերացել Եվգենի Շվարցի հետ: Ավելի ուշ մեկնել է Մոսկվա, ուր ելույթ է ունեցել "Нерыдай!" պանդոկի բեմում՝ որպես կոնֆերանսիե: 1924 թվականից աշխատել է "Синяя блуза" թատրոնում:

 

1934 թվականի հունվարի 1-ին Տուսուզովն ընդունվում է «Սատիրայի թատրոն» և դառնում նրա լեգենդար «էպիզոդի արքա»-դերասանը: Իր երկարատև կյանքում (95 տարի) նա չի խաղացել է և ոչ մի գլխավոր դեր, բայց խաղացել է (իր հաշվարկով) 2847 երկրորդական դեր:
 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: