Հանրագիտարան

1856թ. ավարտվեց Ղրիմի պատերազմը

Ղրիմի պատերազմն ընթացել է 1853-1856թթ. (հայտնի է նաև որպես Արևելյան պատերազմ): Այն Ռուսաստանի պատերազմն էր Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի և Սարդինիայի կոալիցիայի դեմ Մերձավոր Արևելքում գերիշխանության համար։
XIX դ. կեսին Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան դուրս մղեցին Ռուսաստանին մերձավորարևելյան շուկաներից և իրենց ազդեցությանը ենթարկեցին Թուրքիային։ Նիկոլայ I-ի փորձերը՝ Մեծ Բրիտանիայի հետ Մերձավոր Արևելքը ազդեցության ոլորտների բաժանելու վերաբերյալ, հաջողություն չունեցան, և նա որոշեց ուղղակիորեն ազդել Թուրքիայի վրա:
 
Պատերազմի առիթ ծառայեց Թուրքիայի՝ ռուսական վերջնագրի մերժումը՝ Նիկոլայ I-ին Օսմանյան կայսրության ուղղափառ բնակչության «հովանավոր» ճանաչելու վերաբերյալ: 1856թ.-ի մարտի 30-ին կնքված Փարիզի հաշտության պայմանագրով ավարտվեց 1853-1856թթ. Ղրիմի պատերազմը: Ռուսաստանը վերադարձնում էր Թուրքիային Կարսը՝ ի փոխանակումն Սևաստոպոլի և դաշնակիցների գրաված ռուսական մյուս քաղաքների: 
 
Փարիզի պայմանագրի կնքումից հետո արևելյան հարցն ավելի սրվեց, հատկապես՝ 1870-ական թվականներին: 1877-1878թթ.՝ ռուս-թուրքական պատերազմում Ռուսաստանի ձեռք բերած հաղթանակից հետո, Փարիզի հաշտության պայմանագիրը 1878թ. փոխարինվեց Բեռլինի պայմանագրով: Փարիզի պայմանագիրը բաղկացած էր 33 հոդվածներից:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: