Հանրագիտարան

Մելինե Համամջյան

Մելինե Հմայակի Համամջյանը ծվել է 1922թ.-ի մարտի 22-ին: Եղել է դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի (1984թ.)։ 1923թ.-ին ծնողների հետ հաստատվել է Պլովդիվում (Բուլղարիա), որտեղ 1939թ.-ից մասնակցել է հայկական թատերական ներկայացումների։

 

1946թ.-ին հայրենադարձվել է: Նույն թվականից դարձել է Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի։ Համամջյանի դերասանական արվեստը ձևավորվել է Վ. Աճեմյանի ղեկավարությամբ։

 

Ստեղծել է գրոտեսկային ցայտուն, սակայն միանգամայն հավաստի դերապատկերներ՝ կերպարային ողջ խորությամբ: Լավագույն դերերից են Մինադորան (Ջոջուայի «Երկու օրիորդ», 1963թ.), Փեփրոնեն (Ա. Պապայանի, 1970թ.), Շողակաթը (ըստ Հակոբ Պարոնյանի, 1992թ.)։ Մասնակցել է հեռուստատեսային բազմաթիվ ներկայացումների, նկարահանվել կինոյում։

 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: