Հանրագիտարան

Գործարկվեց Երևանի մետրոպոլիտենի առաջին հերթը

1981թ.-ի մարտի 2-ին գործարկվեց Երևանի մետրոպոլիտենի առաջին հերթը: Ի սկզբանե կառուցման նախագիծը հաստատվել է որպես ստորգետնյա տրամվայի նախագիծ, սակայն հետագայում այն վերափոխվել է մետրոյի:

Կառուցումն սկսվել է 1972թ., սակայն այն պատճառով, որ հինգ տարի անց ճանապարհի միայն 3,9 կմ էր պատրաստ, 1977թ.-ին կոմունիստական կուսակցությունը որոշում կայացրեց սովետական այլ քաղաքներից (Մոսկվայի, Լենինգրադի, Մինսկի կամ Թիֆլիսի) օգնության կանչել նման աշխատանքների փորձ ունեցող մասնագետների: 

 

Մետրոպոլիտենը բացվեց 1981թ.: Հետագա տարիների ընթացում այն ընդլայնվեց դեպի քաղաքի հարավային մասերը: Վերջին կայարանը (Չարբախ) շահագործման է հանձնվել 1996թ.: Մետրոպոլիտենի կառուցումն ու ընդլայնումը կատարվել է Կարեն Դեմիրճյանի ղեկավարության օրոք և նրա անմիջական հովանավորությամբ: 
 
1999թ.-ի դեկտեմբերի 28-ին Երևանի մետրոպոլիտենը կոչվեց հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ահաբեկչական գործողության ժամանակ սպանված Կարեն Դեմիրճյանի անունով։ Կառուցման բարձր որակի շնորհիվ մետրոպոլիտենը 1988թ.-ի կործանարար երկրաշարժի ժամանակ չկրեց որևէ լուրջ վնաս և շարունակեց գործել արդեն իսկ հաջորդ օրը։
 
Սակայն երկրաշաժը մետրոպոլիտենի ընդլայնման աշխատանքների դադարեցման գլխավոր պատճառներից մեկը դարձավ (դադարեցվեցին Աջափնյակ և Դավիթաշենի թաղամասերում մետրոյի կայարանների կառուցման աշխատանքները), քանի որ հանրապետության շինարարական ռեսուրսներն ամբողջությամբ ուղղվել էին ավերված շրջանների վերականգմանը։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: