Հանրագիտարան

Եգիպտոսն անկախացավ Միացյալ Թագավորությունից

Եգիպտոսը (Եգիպտոսի Արաբական Հանրապետություն) գտնվում է Հյուսիսային Աֆրիկայում։ Ներառում է նաև Սինայի շրջանը, որը կապում է երկիրն Ասիայի հետ: Եգիպտոսի տարածքը 1,001,450 քառակուսի կմ է:

Երկիրը սահմանակից է Լիբիային (արևմուտքից), Սուդանին (հարավից), Գազային և Իսրայելին (արևելքից)։ Երկրի հյուսիսում գտնվում է Միջերկրականի ծովափը, իսկ արևելքում Կարմիր ծովը։

 

Եգիպտոսն ամենամեծ բնակչություն ունեցող աֆրիկյան երկիրներից մեկն է։ Բնակչության մեծ մասը բնակվում է Նեղոս գետի ափերին, քանի որ այստեղ հնարավոր է զբաղվել հողագործությամբ:

 

Եգիպտացիների գրեթե կեսը բնակվում է Կահիրե և Ալեքսանդրիա քաղաքներում։ Եգիպտոսը հռչակավոր է իր հին քաղաքակրթությամբ և բուրգերով։ 

 

Այն մշակութային ու քաղաքական կարևոր նշանակություն ունի Միջին Արևելքում։ 1922թ.-ի փետրվարի 28-ին Եգիպտոսն անկախացել է Միացյալ Թագավորությունից:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: