Հանրագիտարան

Էլիզաբեթ Թեյլոր

Հոլիվուդյան Ոսկե դարի մեծագույն դերասանուհիներից մեկը`   Էլիզաբեթ Թեյլորը, ծնվել է 1932թ. փետրվարի 27-ին Լոնդոնում: Ամերիկյան կինոակադեմիայի հրապարակած Ամերիկայի բոլոր ժամանակների ֆիլմերի մեծագույն աստղերի ցանկում նա զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը:

Թեյլորին մեծ ճանաչում բերեց հատկապես 1963 թվականին նկարահանված «Կլեոպատրա» ֆիլմում նրա խաղացած գլխավոր դերը ( նույն ֆիլմում Մարկոս Անտոնիոսի դերը մարմնավորել է Ռիչարդ Բարթոնը`   իր 7 ամուսիններից մեկը):

 

Երկու անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի`   1961 թվականին «Բաթերֆիլդ, 8» ֆիլմում կատարած դերի, երկրորդը`   1967 թվականին «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» ֆիլմի համար։
 
«Օսկարներ» շնորհող Շարժանկարի արվեստի և գիտության ամերիկյան ակադեմիան Էլիզաբեթ Թեյլորին 1992 թվականին հանձնել է «Ջին Հերհոլթի մարդասիրական մրցանակը» կինոարվեստին ծառայելու և բարեգործական նախաձեռնություններին մասնակցելու համար։
 
Էլիզաբեթ Թեյլորը բազմաթիվ այլ մրցանակների դափնեկիր է։ Մահացել է 2011թ.-ի մարտի 23-ին Լոս-Անջելեսում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: