Հանրագիտարան

1924թ.-ին Գյումրին վերանվանվեց Լենինական

Գյումրին քաղաքային համայնք է Շիրակի մարզում`   Գյումրիի տարածաշրջանում, նախկին Լենինականի վարչական շրջանի կենտրոնը: Նախկինում ունեցել է Ալեքպոլ, Ալեքսանդրապոլ, Ալեքսանդոպոլ, Գումրի, Կյումայրի, Կումայրի, Կումրի անվանումները: Գտնվում է Երևան-Թալին-Գյումրի ավտոմայրուղու և Թբիլիսի-Երևան երկաթուղու մոտ:

Գյումրին՝ որպես բնակավայր, ունի բազմադարյան պատմություն: Գյումրու տեղում եղած բնակավայրը հիշատակվում է 8-րդ դարից Կումայրի անունով, որը ժողավրդական ստուգաբանությամբ դարձել է Գյումրի:

 

1837թ. Ռուսաստանի կայսր Նիկոլայ 1-ինն այցելել է Գյումրի և իր կնոջ`   Ալեքսանդրիայի անունով այն վերանվանվել է Ալեքսանդրապոլ (ըստ ժողովրդի՝ Ալեքպոլ):
 
1840թ.-ից Ալեքսանդրապոլն արդեն համարվել է քաղաք և 1850 թ.-ից դարձել Ալեքսանդրապոլ գավառի կենտրոնը (մինչև 1930-ական թթ. սկիզբը):
 
1924թ.-ից այն վերանվանվել է Լենինական՝ ի պատիվ Վլադիմիր Լենինի: Քաղաքը Գյումրի է վերանվանվել 1991թ.-ին սեպտեմբերի 21-ի հանրաքվեից հետո:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: