Հանրագիտարան

Հայտնաբերվեց Ուրանի Միրանդա արբանյակը

Ուրանի արբանյակներն ստացել են իրենց անունները Ուիլյամ Շեքսպիրի և Ալեքսանդր Պոուպի ստեղծագործությունների հերոսների անուններից։ Առաջին երկու արբանյակը`   Տիտանիան և Օբերոնը, հայտնաբերել է 1787 թվականին Ու. Հերշելը։ Եվս երկու գնդաձև արբանյակ (Արիելը և Ումբրիելը) հայնաբերվեց 1851 թվականին Ու. Լասսելի կողմից: 1948 թվականին էլ Ջերարդ Կոյպերը հայտնաբերեց Միրանդան։ Մնացած արբանյակները հայտնաբերվել են 1985 թվականից հետո։

Ջերարդ Կոյպերը հայտնաբերել է Ուրանի արբանյակ Միրանդան (1948թ.), Նեպտունի արբանյակ Ներեիդան (1949թ.), ածխաթթու գազ Հրատի մթնոլորտում, Երևակի արբանյակ Տիտանի մթնոլորտը:

 

Հայտնի է նաև Պլուտոնի տրամագիծը գտնելու փորձերով: Կազմել է Լուսնի մի քանի լուսանկարների ատլասներ: Գտել է բազմաթիվ կրկնակի աստղեր և Սպիտակ թզուկներ: Նրա անունով է կոչվում քարե և սառցե մարմինների գոտին, որը գտնվում է Նեպտունի ուղեծրից հետո:

 

Չնայած այն փաստին, որ նա ապացուցում էր՝ այդպիսի գոտու առկայությունը հնարավոր չէ, նրա մահից հետո`   1980 թվականին, աստղագետ Խուլիո Անխել Ֆերնանդեսը գոտու հայտնաբերումից հետո անվանեց այն Կոյպերի պատվին: 

 

Կոյպերի պատվին անվանվել են նաև աստերոիդ (1776 Կոյպեր) և Լուսնի, Հրատի և Փայլածուի վրա խառնարաններ:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: