Հանրագիտարան

Ալբերտ Ազարյան

Հայ մարմնամարզիկ Ալբերտ Վաղարշակի Ազարյանը ծնվել է 1929թ. փետրվարի 11-ին: Ազարյանը ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է (1954թ.), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1967թ.), Օլիմպիական խաղերի եռակի (1956թ., 1960թ.), աշխարհի (1954թ., 1958թ.), Ասիական խաղերի (1963թ.) և Եվրոպայի չեմպիոն։

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»։

Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական ինստիտուտը (1956թ.)։

Նրա որդին`   Էդվարդ Ազարյանը, նույնպես մարմնամարզիկ է, օլիմպիական չեմպիոն (1980թ.):
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: