Հանրագիտարան

Անվտանգ ինտերնետի միջազգային օր

Անվտանգ ինտերնետի՝ համացանցի միջազգային օրը նշելու գաղափարը պատկանում է Եվրահանձնաժողովին: Անվտանգ համացանցի համաշխարհային օրվա գլխավոր համակարգողը Insafe (European Safer Internet Network) հասարակական կազմակերպությունն է:

Այսօր արդեն ակնհայտ է և պարզ`   տարեց-տարի համացանցը դառնում է առավել վտանգավոր: Ըստ հակավիրուսային տարբեր կազմակերպությունների`   զգալի աճել է հաքերային հարձակումների, համացանցային խաբեությունների և մեքենայությունների թվաքանակը:

 

Այսօր յուրաքանչյուր համակարգիչ, միանալով համացանցին, դառնում է հաքերների և համացանցային մեքենայությունների մեջ մասնագիտացված տարբեր խնբերի հավանական զոհը: Եվ չնայած այն փաստին, որ ողջ աշխարհում անընդմեջ ավելանում են համացանցային անվտանգությանն ուղղված ծախսերը և նոր ծրագրերը, միևնույն է, համացանցը պակաս վտանգավոր չի դառնում:

 

Այն, որ հաքերները մանր համացանցային ավազակներից աստիճանաբար վերածվել են «քողարկված» գործունեությամբ զբաղվողների, որոնց առաջնային նպատակը եկամուտն է, այլևս գաղտնիք չէ: Իսկ այն, որ նրանք համացանցում իրենց զգում են ինչպես «տանը», հնարավորություն է տալիս այս գումար աշխատել համացանցին կուրորեն վստահող մարդկանց խաբելու ճանապարհով:

 

Այստեղ կարևոր է և պարտադիր հասկանալ, որ քանի դեռ օգտագործողները, առանց գիտակցելու վտանգավորության աստիճանը, համացանցին են վստահում իրենց անձնական տվյալները, էլ.փոստի հասցեն ու գաղտնաբառերը, կրեդիտ քարտերի համարները և առանց հապաղելու սեղմում են բոլոր հղումներն ու այցելում կասկածելի կայքեր, վերջիններիս «բարությունից» օգտվողների թվաքանակը շարունակելու է աճել:

 

Համացանցն այսօր դարձել է առավել վտանգավոր, որովհետև հակավիրուսային ընկերություններն սկսել են վա՞տ աշխատել: Ամենևին: Համացանցը դառնում է առավել վտանգավոր այն պարզ պատճառով, որ շատ օգտագործողներ շարունակում են համացանցը համարել անվտանգ և ապահով: Զգուշավորությունը երբեք շատ չի լինում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: