Հանրագիտարան

Կարեն Անտաշյան

Հայ բանաստեղծ Կարեն Անտաշյանը (1983թ. փետրվարի 3, Վանաձոր, Լոռու մարզ) 1999-2005թթ. սովորել է ՀՊՃՀ «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» բաժնում: 2003թ.-ին մի քանի համախոհների հետ հիմնադրել և հրատարակել է ուսանողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Ուսանողի ձայն» ամսագիրը:

2005-2007թթ. ծառայել է Հայաստանի զինված ուժերում, ունի լեյտենանտի զինվորական կոչում: 2009 թվականին մի խումբ երիտասարդ գրողների և գրաքննադատների հետ հիմնադրել է «Գրանիշ» գրական հիմնադրամը:

 

Վերջինի գլխավոր նպատակն է հայոց լեզվի և հայ գրականության պահպանությունը, զարգացումն ու տարածումը: Անդամակցում է երեխաների մշակութային դաստիարակությամբ զբաղվող «Մասրենի» կազմակերպությանը:

 
Կարեն Անտաշյանն ունի հրատարակված երեք բանաստեղծական ժողովածու՝
 
«Ծիլի-Ծով. գիրք հմայության», բանաստեղծություններ, Անտարես, 2014թ.
«Անտաշատ», բանաստեղծություններ, Ինքնահրատարակություն, 2009թ.
«Վերջից հետո, Սկզբից առաջ», ՀԳՄ հրատարակչություն, 2004թ.
 
Նրա ստացած պարգևներն են`  
 
Հատուկ մրցանակ «Ականջներդ կկտրեմ» պատմվածքի համար, 2010թ.,
Գրեթերթի 2008 թվականի պոեզիայի մրցանակ «Բերքի տոն» բանաստեղծական շարքի համար,
Հակոբ Կարապենցի անվան պարգև «մամուլում տպագրված բանաստեղծական շարքի համար», 2008թ.:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: