Հանրագիտարան

Հայրերի օր (Բուլղարիա)

Դեկտեմբերի 26-ին Բուլղարիայում նշվում է Հայրերի օրը: Հայրերին նվիրված տոն նշելու պատմությունն սկիզբ է առել 20-րդ դարի սկզբից: Առաջին անգամ Հայրերի տոնը նշվել է 1908 թվականի հուլիսի 5-ին Արևելյան Վիրջինիայում: Տոնը կազմակերպել էր տիկին Գրեյս Գոլդեն Քլեյթոնը: Նա այդ քայլով ցանկացել էր հիշատակել այն հայրերին, որոնք աղետի պատճառով ամիսներ առաջ կորել էին Արևելյան Վիրջինիայի հանքավայրերից մեկում:

Այլ աղբյուրներ վկայում են այն մասին, որ Հայրերի տոնի առաջացումն այլ նախապատմություն ունի. իրենց հայրերին երախտագիտություն հայտնել ցանկացող երեխաների համար տոն ստեղծելու գաղափարը եկել է Վաշինգտոնի Սփոքեյն քաղաքից:

 

Անցած դարի սկզբներին նման տոն հիմնելու նախաձեռնությամբ հանդես է եկել Սոնորա Սմարթ Դոդ անվամբ մի աղջիկ: Մոր մահից հետո նրան և ևս 5 երեխայի դաստիարակել է հայրը`   Ուիլիյամ Ջեքսոն Սմարթը: Սոնորայի նախաձեռնությունն իրագործվել է հունիսի 5-ին`   նրա հոր ծննդյան օրը:
 
Հոգևոր հայրերը, սակայն, ավելի շատ նախապատրաստվելու ժամանակի կարիք են ունեցել, և այն հետաձգվել է մինչև 1910 թվականի հունիսի 19-ը: Հայրերի տոնը նշում են նաև Ռուսաստանում, Անդորրայում, Բոլիվիայում, Իտալիայում, Դանիայում և բազմաթիվ այլ երկրներում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: