Հանրագիտարան

Լուիս Քերոլ

Լուիս Քերոլը գրող, լուսանկարիչ, մաթեմատիկոս և փիլիսոփա էր՝ ծնված 1832թ. հունվարի 27-ին Անգլիայում՝ հոգևորականի ընտանիքում: Ընտանիքը բազմանդամ էր, Քերոլն ուներ 7 քույր և 4 եղբայր: Սովորել սկսել է տանը: Գրում էր ձախ ձեռքով, որը, սակայն, դառնում է ճակատագրական: Շուտով նրան արգելում են գրել ձախ ձեռքով, ինչն էլ հանգեցնում է հոգեկան խնդիրների:

1851թ. Քերոլը մեկնում է Օքսֆորդ և սկսում սովորել Կրայստ-Չյորչ արիստոկրատների համար նախատեսված դպրոցում: Գերազանց առաջադիմության շնորհիվ նրան հաջողվում է մասնակցել մրցույթի և իրավունք ստանալ դասավանդելու մաթեմատիկա:

 

Քերոլն ստեղծագործել սկսում է ուսանողական տարիներին և աստճանաբար ձեռք է բերում ճանաչում: Նրա ամենահայտնի ստեղծագործություններն են «Ալիսը հրաշքների աշխարհում»,«Ինչ տեսավ Ալիսան հայելու միջով»,«Թելերով պատմությունը», «Տրամաբանության խաղ», «Սիլվի և Բրունո» և այլն:

 

Բազմաթիվ լեգենդներ կան այն մասին, թե ով է Ալիսայի հերոսուհու իրական նախատիպը: Ըստ տարածված կարծքիներից մեկի`   այդ աղջնակը Քերոլի ընկերոջ դուստրն էր`   Քրիստ Չերչը:
 
Քերոլն այնպես էր սիրահարված նրան, որ բացի իր ստեղծագործություններից, նրան նվիրում էր բազմաթիվ նամակներ և դիմում «Գերտրուդա» անունով:
 
Լուիս Քերոլը մահացել է 1898թ.-ի հունվարի 14-ին: Նրա բազմաթիվ ստեղծագործություններ շարունակվում են բեմադրվել և նկարահանվել մինչ օրս:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: