Հանրագիտարան

Գյուստավ Կուրբե

Ֆրանսիացի բնանկարիչ Ժան Դեզիրե Գյուստավ Կուրբեն ծնվել է 1819 թվականի հունիսի 10-ին շվեյցարական սահմանին մոտ գտնվող քաղաքում: Կուրբեի հորական կողմի նախնիները, որոնք ագարակների և խաղողի այգիների սեփականատերեր էին, մի քանի տասնամյակներ շարունակ ապրել են Ֆրանսիայի արևելքում:

Մայրը տեղի բերքահավաքողներից է եղել: Դեռ մանկուց ապագա նկարիչը սիրահարված է եղել հայրենի բնությանը, և այդ սերն զգալի ազդեցություն է թողել նրա արվեստի վրա:

 

1831թ. Գուստավն ընդունվել է տեղի դպրոցներից մեկը, որտեղ արագ ձեռք է բերել չարաճճի և աղմկոտ երեխայի համբավ:

 

Հետաքրքրությունը դեպի նկարչությունը նրա մոտ արթնացել է շնորհիվ Բոդի, որը նրա ուսուցիչներից էր և ժամանակին եղել էր նեոկլասիցիստ նկարիչ Անտուան Ժան Գրոսի օգնականներից մեկը:

 

Հետագայում Կուրբեն նշել է, որ հենց իր ուսուցչի շնորհիվ է ընտրել նկարչի ճանապարհը:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: