Հանրագիտարան

Հանրապետության հրապարակը վերանվանվեց

1924թ. հունվարի 16-ին Երևանի նախկին պարետային վարչության հրապարակը կոչվեց Լենինի անունով (այժմ`   Հանրապետության հրապարակ): Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակի գաղափարը պատկանում է Հայաստանի ամենահայտնի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին, ով 1924 թվականին Երևանի գլխավոր օվալաձև հրապարակն արտացոլեց քաղաքի նոր հատակագծի մեջ:

Չորս հիմնական շենքերի կառուցումը կատարվել է 1926-1958 թվականներին: Կառավարության տան ճարտարապետը Թամանյանն է եղել, իսկ նրա մահից հետո հոր աշխատանքը 1952 թվականին ավարտին հասցրել է տղան՝ Գևորգ Թամանյանը:

 

Մարիոթ հյուրանոցը և Արհմիությունների տունը նախագծել են Մարկ Գրիգորյանը և Էդվարդ Սարապյանը: ՀՀ արտաքին գործերի, էներգետիկայի և Տարածքային կառավարման նախարարությունների շենքերը նախագծել են Սամվել Սաֆարյանը և Վարազդատ Արևշատյանը:

 

Հայաստանի պատմության թանգարանի և պատկերասրահի շենքն իր վերջնական տեսքն ստացավ 1975 թվականին Մարկ Գրիգորյանի նախագծով: Այս շենքին հանդիպակաց գտնվում են հայտնի երգող շատրվանները:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: