Հանրագիտարան

1865թ. Կ. Պոլսում հիմնվել է «Նոր օսմաններ» գաղտնի քաղաքական կազմակերպությունը

1865թ. թուրք մտավորականները Կ. Պոլսում հիմնել են «Նոր օսմաններ» գաղտնի քաղաքական կազմակերպությունը, որի նպատակը սահմանադրական միապետություն ստեղծելն ու կայսրությունը տրոհումից փրկելն էր:

1876թ. մայիսին պալատական հեղաշրջման հետևանքով Աբդուլ Ազիզը (1861-1876թթ.) գահընկեց է արվել և ձևավորվել է կառավարություն «Նոր օսմանների» պարագլուխներ Միդհաթ փաշայի գլխավորությամբ:

 

Վերջինս պետական և հասարակական գործիչ Գրիգոր Օտյանի հետ կազմել է Թուրքիայի առաջին Սահմանադրությունը:

 

1876թ. դեկտեմբերի 23-ին Աբդուլ Համիդ 2-րդը (1876-1909թթ.) հարկադրաբար ընդունել է Սահմանադրությունը, սակայն 1878թ. չեղյալ է հայտարարել այն, հաստատել միահեծան իշխանություն:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: