Հանրագիտարան

Էներգետիկի օր

Դեկտեմբերի 22-ին`   տարվա ամենակարճ լուսային օրը, էներգետիկները նշում են իրենց մասնագիտական տոնը՝ Էներգետիկի օրը: Օրը տոնական է նաև Հայաստանի Հանրապետության էներգետիկների համար:

Հենց նրանց դժվարին ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ է, որ այսօր մեր հանրապետության բոլոր անկյուններում, յուրաքանչյուրի տանը և ընտանիքում կա լույս ու ջերմություն:

 

Հայաստանի Հանրապետությունն այսօր տարածաշրջանի այն երկիրն է, որը չունի էլեկտրաէներգիայի պակաս:

 

Էներգետիկ ոլորտն այսօր տնտեսության այն կարևորագույն ճյուղն է, որտեղ իրականացվող ծրագրերն առաջընթացի ու զարգացման ծրագրեր են:

 

Այդ ծրագրերի նպատակը երկրի էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումն է:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: